«Պրեսս Փեյ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/369.1 Ա
08.10.2025
«Պրեսս Փեյ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» Կանոնակարգ 17/01-ի 96-րդ կետը, հաշվի առնելով «Պրեսս Փեյ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության կողմից 2025թ. հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ ․
1. Գրանցումից հանել «Պրեսս Փեյ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Արամ Ազատյանին:
2. Գրանցումից հանել «Պրեսս Փեյ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Անահիտ Մնացականյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից «Պրեսս Փեյ» ՓԲԸ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության թիվ 28 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան