«ԷմՋիԷմռայս» ՓԲԸ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/395 Ա
29.10.2025
«ԷմՋիԷմռայս» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (29.10.2025 թվականի թիվ 47 արձանագրություն) և քննարկելով 10.10.2025թ. և 20.10.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ «ԷմՋիԷմռայս» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Կասեցնել «ԷմՋիԷմռայս» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷմՋիԷմռայս» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԷմՋիԷմռայս» փակ բաժնետիրական ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ