«ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Տերյան» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/373 Ա

13.10.2025

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Տերյան» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 58-րդ կետը, հաշվի առնելով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ 08.10.2025թ. և 13.10.2025թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Թույլատրել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Տերյան» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                 Արմեն Նուրբեկյան