«ՎԵԼՈՔՍ» Վարկային Միություն ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/390 Ա

27.10.2025

«ՎԵԼՈՔՍ» Վարկային Միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը, 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, «ՎԵԼՈՔՍ» ՎՄ ՍՊԸ կողմից 23․09․2025թ. և 13.10.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՎԵԼՈՔՍ» ՎՄ ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Գառնիկ Թադևոսյանին:
2. Գրանցումից հանել գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Դենիս Զերոյանին:
3. Գրանցել «ՎԵԼՈՔՍ» ՎՄ ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնում Դենիս Զերոյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՎԵԼՈՔՍ» ՎՄ ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՎԵԼՈՔՍ» ՎՄ ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ