«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/382 Ա

22.10.2025

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին


Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 1-ին ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (22.10.2025թ. թիվ 46 արձանագրություն) և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆ» ԲԲԸ-ի կողմից 13.10.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրն ու կից փաստաթուղթը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալի և վարչության անդամի պաշտոններում գրանցված Արփինե Փիլոսյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:



Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                     Հովհաննես Խաչատրյան