«ՊՐՈՖՄԱՆ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննարկման 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/375 Ա

15.10.2025

«ՊՐՈՖՄԱՆ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային  ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննարկման 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (15.10.2025 թվականի թիվ 45 արձանագրություն) և քննարկելով 25.08.2025թ., 12.09.2025թ. և 26.09.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ «ՊՐՈՖՄԱՆ» փակ բաժնետիրական ընկերությանը ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «ՊՐՈՖՄԱՆ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննարկման 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՊՐՈՖՄԱՆ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ՊՐՈՖՄԱՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                Արմեն Նուրբեկյան