«Էքուիթի Էյ Էմ» փակ բաժնետիրական ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/374 Ա
15.10.2025
«Էքուիթի Էյ Էմ» փակ բաժնետիրական ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (15․10.2025թ. թիվ 45 արձանագրություն) և «Էքուիթի Էյ Էմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 21.08.2025թ․ և 23․09․2025թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. «Էքուիթի Էյ Էմ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցել Կարեն Սահակյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Էքուիթի Էյ Էմ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «Էքուիթի Էյ Էմ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան