«Ամունդի-Ակբա Աասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/368 Ա

08.10.2025

«Ամունդի-Ակբա Աասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 115-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (08.10.2025թ. թիվ 44 արձանագրություն) և քննարկելով «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ 17.07.2025թ., 09.09.2025թ. և 29.09.2025թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ժուլիեն Էմմանուել Ժան Ֆրանսուա Ֆոնտենին:
2. Գրանցել Լետերիա Բառբառո Բուռին «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                Արմեն Նուրբեկյան