«ԴԱԼԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/367 Ա
08.10.2025
«ԴԱԼԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԴԱԼԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍՊԸ-ն 2025 թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 12,000,000,000 (տասներկու միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԴԱԼԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍՊԸ-ն 2025 թվականի սեպտեմբերի 29-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 44 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԴԱԼԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍՊԸ-ի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 8-ին (սեպտեմբերի 29-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 12,000,000,000 (տասներկու միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԴԱԼԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԴԱԼԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան