«Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/365 Ա
08.10.2025
«Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ և 171-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (08.10.2025թ. թիվ 44 արձանագրություն) և «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ 01.10.2025թ. միջնորդագիրն ու կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում Դավիթ Նահապետյանին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ մուտքագրվելու կամ «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան