«ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/354 Ա

01.10.2025

«ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը, 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (01.10.2025թ. թիվ 43 արձանագրություն) և «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ-ի կողմից 17.07.2025թ., 22.07.2025թ., 21.08.2025թ., 22.09.2025թ., 23.09.2025թ., 24.09.2025թ. և 25.09.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Հակոբ Անդրեասյանին:
2. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Նիկոլայ Հովհաննիսյանին:
3. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ստյոպա Զաքինյանին:
4. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ-ի վերստուգողի պաշտոնում գրանցված Էդգար Նահապետյանին:
5. Գրանցել Ռաֆայել Սարգսյանին «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
6. Գրանցել Բրունո Շարիեին «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
7. Գրանցել Վարդան Ուռուտյանին «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
8. Գրանցել Աշոտ Կարապետյանին «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
9. Գրանցել Հարություն Փախչանյանին «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
10. Գրանցել Արամ Բաբայանին «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
11. Գրանցել Բերնարդ դը Վիտին «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
12. Գրանցել Գայանե Հայրապետյանին «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
13. Գրանցել Սոնա Իշխանյանին «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
14. Գրանցել Նարինե Մալաքյանին «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ վերստուգողի պաշտոնում:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ