Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/352 Ա
01.10.2025
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.07.2014թ. թիվ 206-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման մասին» կարգի 2-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (01.10.2025թ. թիվ 43 արձանագրություն) և «Պրեմիում Ինվեսթ» ՍՊԸ կողմից 28.08.2025թ., 10.09.2025թ. և 26.09.2025թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում` պայմանավորված «Պրեմիում Ինվեսթ» ՍՊԸ միակ մասնակցի՝ կանոնադրական կապիտալում ունեցած մասնակցության չափի փոփոխությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Պրեմիում Ինվեսթ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «Պրեմիում Ինվեսթ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ