«Արֆին» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/361 Ա
07.10.2025
«Արֆին» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով «Արֆին» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 29․09․2025թ. միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Արֆին» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենների խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ռուբեն Մելիքյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արֆին» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «Արֆին» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան