«ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/348 Ա
29.09.2025
«ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը գրանցելու մասին
«ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1/315Ա որոշմամբ գրանցված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացման գրանցման հայտ և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝
Ո ր ո շ ու մ ե մ․
1. Գրանցել «ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1/315Ա որոշմամբ գրանցված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան