«ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/349 Ա
30.09.2025
«ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ, 146-րդ կետի 1-ին ենթակետի և 171-րդ կետերը և «ԱՅՈ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 20․08․2025թ., 21.08.2025թ., 28.08.2025թ., 08.09.2025թ. և 17․09․2025թ․ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ․
1. Գրանցումից հանել «ԱՅՈ» ՈՒՎԿ ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Աննա Կարապետյանին։
2. Գրանցել «ԱՅՈ» ՈՒՎԿ ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում Վահե Գրիգորյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՅՈ» ՈՒՎԿ ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԱՅՈ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ