«Աշոտ Ֆրանգուլյան» ԱՁ գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններին համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/338 Ա

23.09.2025

«Աշոտ Ֆրանգուլյան» ԱՁ գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններին համաձայնություն տալու մասին

Ուսումնասիրելով «Աշոտ Ֆրանգուլյան» ԱՁ (այսուհետև՝ նաև Գրավատուն) կողմից 2025 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ Գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝

Ո ր ո շ ու մ ե մ․

1. Համաձայնություն տալ «Աշոտ Ֆրանգուլյան» ԱՁ գրավատան կողմից 2025 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմաններին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ