Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի «ԱՊՊԱ ոլորտում հրապարակվող և ապահովագրական ընկերությունների ներքին օգտագործման համար տրամադրվող վիճակագրության» RL 1-011 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/345 Ա
24.09.2025
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի «ԱՊՊԱ ոլորտում հրապարակվող և ապահովագրական ընկերությունների ներքին օգտագործման համար տրամադրվող վիճակագրության» RL 1-011 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (24.09.2025թ. թիվ 42 արձանագրություն) և «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության կողմից 20.08.2025թ. և 18.09.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ․
1. Գրանցել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի 2025 թվականի օգոստոսի 14-ի թիվ 5-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ոլորտում հրապարակվող և ապահովագրական ընկերությունների ներքին օգտագործման համար տրամադրվող վիճակագրության» RL 1-011 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ ծանուցման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ