«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/344 Ա
24.09.2025
«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը, 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (24.09.2025թ. թիվ 42 արձանագրություն) և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի՝ 26․08․2025թ․ 08․09․2025թ․ և 22․09․2025թ․ միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցումից հանել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Սթիվեն Հասսին:
2. Գրանցել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում Տեուտա Կոտորի-Կրասնիքիին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ