«Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության «ԱՐՏԱՇԱՏ» մասնաճյուղը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/326 Ա
10.09.2025
«Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության «ԱՐՏԱՇԱՏ» մասնաճյուղը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 4-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (10.09.2025թ. թիվ 40 արձանագրություն) և «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության 25.08.2025թ. և 05.09.2025թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության «ԱՐՏԱՇԱՏ» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան