«ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերության «Կենտրոն 3» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը հաշվառելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/325 Ա
10.09.2025
«ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերության «Կենտրոն 3» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը հաշվառելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 25.10.2011թ. թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 104-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (10.09.2025թ. թիվ 40 արձանագրություն) և «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 22.08.2025թ. և 02.09.2025թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Հաշվառել «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերության «Կենտրոն 3» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան