«Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/314 Ա
03.09.2025
«Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը, 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից 06․08․2025թ., 07․08․2025թ․, 12․08․2025թ․ և 21․08․2025թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Մերի Նիկողոսյանին:
2. Գրանցումից հանել «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Էդգար Գալստյանին:
3. Գրանցել Արտակ Հարությունյանին «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ