«ԳԱԶԵԼ ՖԻՆԱՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/313 Ա
02.09.2025
«ԳԱԶԵԼ ՖԻՆԱՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը, 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով «ԳԱԶԵԼ ՖԻՆԱՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 29․07․2025թ. և 18․08․2025թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԳԱԶԵԼ ՖԻՆԱՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Արթուր Հայրապետյանին:
2. Գրանցել Արթուր Հայրապետյանին «ԳԱԶԵԼ ՖԻՆԱՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԳԱԶԵԼ ՖԻՆԱՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ԳԱԶԵԼ ՖԻՆԱՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ