«ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/291 Ա

13.08.2025

«ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. օգոստոսի 13-ի թիվ 36 արձանագրություն) և «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության՝ 2025թ. հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցել Կարեն Սահակյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅ