«ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Զվարթնոց» և «Քանաքեռ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/290 Ա
13.08.2025
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Զվարթնոց» և «Քանաքեռ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի օգոստոսի 13-ի թիվ 36 արձանագրություն) և «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ՝ 2025թ․ հուլիսի 17-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Թույլատրել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Զվարթնոց» և «Քանաքեռ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը:
2. «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Զվարթնոց» և «Քանաքեռ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ համապատասխան փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ