«Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ա 3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման կասեցված ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/287 Ա

12.08.2025

«Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ա 3»  ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման կասեցված ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի օգոստոսի 6-ի թիվ 35 արձանագրություն), «Ա3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ա3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար 2025 թվականի հունիսի 3-ին և 2025 թվականի հունիսի 5-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025թ. հունիսի 25-ի թիվ 1/216 Ա որոշմամբ կասեցված՝ «Ա3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ա3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ա3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մուտքագրվելու կամ «Ա3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:



ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ