Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի ապրիլի 4-ի թիվ 1/107 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/273 Ա

08.08.2025

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի ապրիլի 4-ի թիվ 1/107 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ հոդվածը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի ապրիլի 4-ի ««ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ՄԱԼԱԹԻԱ» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին» թիվ 1/107 Ա որոշման 3-րդ կետում նշված «օգոստոսի 14» ամսաթիվը փոխարինել «օգոստոսի 24» ամսաթվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ               Արմեն Նուրբեկյան
Երևան