Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/269 Ա

06.08.2025

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. օգոստոսի 6-ի թիվ 35 արձանագրություն) և «Հայաստանի Ավտոապահովագրողների՝ 14.07.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը.

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ 21-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման և համագործակցության» RL 1-003 կանոններում կատարված փոփոխությունները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                Արմեն Նուրբեկյան
Երևան