Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/266 Ա

06.08.2025

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.07.2014թ. թիվ 206 Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման կարգի» 2-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թ. օգոստոսի 6-ի թիվ 35 արձանագրություն) և «ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ՈՒՎԿ ՍՊԸ 22.07.2025թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում` կապված «ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                             Արմեն Նուրբեկյան
Երևան