«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության արտոնյալ բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/265 Ա
06.08.2025
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության արտոնյալ բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 2025 թվականի հունիսի 26-ին և հուլիսի 2-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 3,846,154 հատ 390 ՀՀ դրամ անվանական արժեքով ոչ փաստաթղթային, հաստատագրված 12% տարեկան շահութաբաժնով Գ դասի փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 2024 թվականի հուլիսի 29-ին և օգոստոսի 1-ին ներկայացրել է նաև ազդագրի լրացումներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի օգոստոսի 6-ի թիվ 35 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցել 3,846,154 հատ 390 ՀՀ դրամ անվանական արժեքով ոչ փաստաթղթային, հաստատագրված 12% տարեկան շահութաբաժնով Գ դասի փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան