«ՍՄԱՐԹ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/272 Ա
08.08.2025
«ՍՄԱՐԹ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ, 146-րդ և 171-րդ կետերը և «ՍՄԱՐԹ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի կողմից 03․07․2025թ․ և 25․07․2025թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցումից հանել «ՍՄԱՐԹ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Արփինե Արաբյանին։
2. Գրանցել «ՍՄԱՐԹ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում Անահիտ Մնացականյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍՄԱՐԹ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՍՄԱՐԹ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան