«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/258 Ա
30.07.2025
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ 2025 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել առավելագույնը 30,000,000,000 (երեսուն միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով և 30,000,000 (երեսուն միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հուլիսի 30-ի թիվ 34 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ կողմից 2025 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ մուտքագրվելուց կամ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան