«ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/257 Ա

30.07.2025

«ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

 


Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 04․07․2025թ. միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արարատ Ղուկասյանին։
2. Գրանցումից հանել «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Օվսաննա Առաքելյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                   Արմեն Նուրբեկյան