«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/253 Ա
23.07.2025
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 188-րդ կետը, 201-րդ կետի 1-ին ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (23.07.2025թ. թիվ 33 արձանագրություն) և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից 26.06.2025թ., 08.07.2025թ. և 18.07.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Մարինա Փսոմասին:
2. Գրանցումից հանել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Հասան Ֆարդան Հասան Իբրահիմ Ալֆարդանին:
3. Գրանցել Պիեռ, Ռոլանդ Կազիյակին «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
4. Գրանցել Մարինա Բուկիին «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
5. Գրանցել Մարտա Էչարրի Պերեզին «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ