«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/249 Ա
23.07.2025
«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն 2025 թվականի հունիսի 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 22,000,000,000 (քսաներկու միլիարդ) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով և 6,000,000 (վեց միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն 2025 թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հուլիսի 23-ի թիվ 33 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունիսի 25-ին (2025 թվականի հուլիսի 18-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ