«Ստամինա» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/248 Ա

23.07.2025

«Ստամինա» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«Ստամինա» ՍՊԸ-ն 2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ արտահայտությամբ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Ստամինա» ՍՊԸ-ն 2025 թվականի հուլիսի 15-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հուլիսի 23-ի թիվ 33 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Ստամինա» ՍՊԸ-ի կողմից 2025 թվականի հունիսի 20-ին (հուլիսի 15-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ արտահայտությամբ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ստամինա» ՍՊԸ մուտքագրվելու կամ «Ստամինա» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ