«ՎԵԼՈՔՍ» Վարկային Միություն ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/243 Ա

16.07.2025

«ՎԵԼՈՔՍ» Վարկային Միություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը և հաշվի առնելով «ՎԵԼՈՔՍ» Վարկային Միություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության 29.05.2025թ. և 04.07.2025թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ՎԵԼՈՔՍ» Վարկային Միություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում Դենիս Զերոյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ