«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/241 Ա
16.07.2025
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (16.07.2025թ. թիվ 32 արձանագրություն) և «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից 10.06.2025թ., 01.07.2025թ. և 04.07.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել Արտեմ Չիչյանին «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ