«ՆՅՈՒ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/238 Ա

16.07.2025

«ՆՅՈՒ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«ՆՅՈՒ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն 2025 թվականի հունիսի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՆՅՈՒ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն 2025 թվականի հունիսի 30-ին և հուլիսի 10-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացումներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հուլիսի 16-ի թիվ 32 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ՆՅՈՒ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից 2025 թվականի հունիսի 3-ին (2025 թվականի հունիսի 30-ին և հուլիսի 10-ին ներկայացված լրացումներով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՆՅՈՒ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ կամ «Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ մուտքագրվելուց կամ «ՆՅՈՒ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ