«ՀՍԿԱ» փակ բաժնետիրական ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/237 Ա
16.07.2025
«ՀՍԿԱ» փակ բաժնետիրական ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ՀՍԿԱ» ՓԲԸ-ն 2025 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 3,000,000,000 (երեք միլիարդ) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով և 5,000,000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՀՍԿԱ» ՓԲԸ-ն 2025 թվականի հունիսի 19-ին, հուլիսի 7-ին և հուլիսի 14-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հուլիսի 16-ի թիվ 32 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ՀՍԿԱ» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի մայիսի 23-ին (2025 թվականի հունիսի 19-ին, հուլիսի 7-ին և հուլիսի 14-ին ներկայացված լրացումներով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 3,000,000,000 (երեք միլիարդ) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով և 5,000,000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀՍԿԱ» ՓԲԸ կամ «Արմբրոկ» ԲԲԸ մուտքագրվելուց կամ «ՀՍԿԱ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ