«ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ պահպանողական կենսաթոշակային ֆոնդի դադարեցման հաշվեկշիռը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/232 Ա

09.07.2025

«ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ պահպանողական կենսաթոշակային ֆոնդի դադարեցման հաշվեկշիռը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 9-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 273-Ն որոշմամբ հաստատված «Հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման համար Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության ստացման կարգը և պայմանները, ֆոնդի դադարեցման մասին գրանցում կատարելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ֆոնդի դադարեցման վերաբերյալ տեղեկատվության հրապարակման ձևը և կարգ»-ի 34-րդ և 35-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հուլիսի 9-ի թիվ 31 արձանագրություն) և «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության՝ 2025 թվականի հուլիսի 7-ին ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Հաստատել «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ պահպանողական կենսաթոշակային ֆոնդի դադարեցման հաշվեկշիռը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ մուտքագրվելու կամ այդ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ