«ՏՈՆՏՈՆ» ինվեստիցիոն ՍՊԸ (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/231 Ա

09.07.2025

«ՏՈՆՏՈՆ» ինվեստիցիոն ՍՊԸ (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. հուլիսի 9-ի թիվ 31 արձանագրություն) և «ՏՈՆՏՈՆ» ինվեստիցիոն ՍՊԸ՝ 29.05.2025թ., 19.06.2025թ. և 24․06․2025թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՏՈՆՏՈՆ» ինվեստիցիոն ՍՊԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Քրիստինա Քյալամյանին:
2. Գրանցել «ՏՈՆՏՈՆ» ինվեստիցիոն ՍՊԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում Ալիսա Սարգսյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՏՈՆՏՈՆ» ինվեստիցիոն ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՏՈՆՏՈՆ» ինվեստիցիոն ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ