«Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/230 Ա

09.07.2025

«Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ և 171-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. հուլիսի 9-ի թիվ 31 արձանագրություն) և «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից ներկայացված՝ 23.06.2025թ. և 03.07.2025թ․ միջնորդագրերը և կից փաստաթղթերը`


Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Գարեգին Գևորգյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ մուտքագրվելու կամ «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ