«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/223 Լ

02.07.2025

«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի (այսուհետ՝ «Հիմնադրամ») հոգաբարձուների խորհրդի թիվ 23.06.2025/01 որոշումը և տնօրենի 2025 թվականի հունիսի 23-ի ծանուցումն առ այն, որ առկա է խորհրդի նախագահի թափուր տեղ, Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2022 թվականի ապրիլի 11-ի թիվ 1/169-Լ որոշման 5-րդ կետով, «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և Հիմնադրամի կանոնադրության 32-րդ կետով՝

Ո ր ո շ ու մ ե մ․

1․ «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի թափուր տեղում նշանակել Աշոտ Գաբրիելյանին՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի առաջադրմամբ։


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                      Հովհաննես Խաչատրյան