«Պրեմիում Ինվեսթ» ՍՊԸ ղեկավարներին գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/211.1 Ա

20.06.2025

«Պրեմիում Ինվեսթ» ՍՊԸ ղեկավարներին գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (27.05.2025թ. թիվ 25 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 20.06.2025թ. թիվ 101 Ա որոշումը և «Պրեմիում Ինվեսթ» ՍՊԸ ստեղծումը նախաձեռնող անձ Դավիթ Հարությունյանի կողմից 08.04.2025թ. և 08.05.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ եմ.

1. «Պրեմիում Ինվեսթ» ՍՊԸ ներդրումային ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Դավիթ Հարությունյանին:
2. «Պրեմիում Ինվեսթ» ՍՊԸ ներդրումային ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Արուս Սմբատյանին:
3. «Պրեմիում Ինվեսթ» ՍՊԸ ներդրումային ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցել Հայկ Բաբայանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ