«ԴիԷֆ Քեփիթըլ» ՍՊԸ «Ֆինթեք Օփեն Օփորթյունիթիս Ֆոնդ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 30 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/217 Ա

25.06.2025

«ԴիԷֆ Քեփիթըլ» ՍՊԸ «Ֆինթեք Օփեն Օփորթյունիթիս Ֆոնդ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 30 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հունիսի 25-ի թիվ 29 արձանագրություն) և քննարկելով «ԴիԷֆ Քեփիթըլ» ՍՊԸ-ի կողմից «ԴիԷֆ Քեփիթըլ» ՍՊԸ «Ֆինթեք Օփեն Օփորթյունիթիս Ֆոնդ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2025 թվականի ապրիլի 7-ին, մայիսի 20-ին և մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «ԴիԷֆ Քեփիթըլ» ՍՊԸ «Ֆինթեք Օփեն Օփորթյունիթիս Ֆոնդ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 30 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԴիԷֆ Քեփիթըլ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԴիԷֆ Քեփիթըլ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ               Հովհաննես Խաչատրյան