«Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման 30 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/216 Ա

25.06.2025

«Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման 30 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հունիսի 25-ի թիվ 29 արձանագրություն) և քննարկելով «Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ա 3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 03․06․2025թ. և 05․06․2025թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «Ա3» ՍՊԸ-ի կողմից «Ա3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու 30 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                       Հովհաննես Խաչատրյան