«Արմենիա Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/208 Ա

18.06.2025

«Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի ղեկավարների կազմում կատարված  փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 178-րդ կետը, 192-րդ կետի 1-ին ենթակետը և 216-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (18.06.2025թ. թիվ 28 արձանագրություն) և «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի կողմից 08.05.2025թ., 05.06.2025թ. և 13.06.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ռուբեն Ներսիսյանին:
2. Գրանցումից հանել «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Հասմիկ Անդրիասյանին:
3. Գրանցումից հանել «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արթուր Գյուլազյանին:
4. Գրանցումից հանել «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ռուդիկ Մկրտումյանին:
5. Գրանցել Հարություն Իսպիրյանին «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
6. Գրանցել Միհրան Մուրադյանին «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
7. Գրանցել Լուսինե Ներսիսյանին «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
8. Գրանցել Արմեն Գասպարյանին «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ