«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «Օպերա» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/207 Ա

18.06.2025

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «Օպերա» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (18.06.2025թ. թիվ 28 արձանագրություն) և «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 10.06.2025թ. միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Թույլատրել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «Օպերա» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
2. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «Օպերա» մասնաճյուղի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ