«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/205 Ա
18.06.2025
«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2025 թվականի մայիսի 13-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել մինչև 1,738,000,000 (մեկ միլիարդ յոթ հարյուր երեսունութ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր ծավալով՝ 50,000 (հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2025 թվականի հունիսի 6-ին Կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հունիսի 18-ի թիվ 28 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի մայիսի 13-ին (հունիսի 6-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ