Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2023 թվականի օգոստոսի 10-ի թիվ 1/411 Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/215 L
24.06.2025
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2023 թվականի օգոստոսի 10-ի թիվ 1/411 Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1․Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2023 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նոր վիճակագրական ցուցանիշների հրապարակման մասին» թիվ 1/411 Լ որոշմամբ հաստատված հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-րդ, 16-րդ և 17-րդ տողերով․
«
|
|
Կենտրոնական բանկի ինտերնետի տնային էջում հրապարակվող ցուցանիշներ |
Թողարկման պարբերականությունը |
Նյութի տեղադրում «Տնային էջում» |
Լեզուն |
|
15 |
ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք եղած և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված փոխանցումների քանակը |
ամսական/տարեկան |
|
հայերեն/անգլերեն |
|
16 |
ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արագ դրամական համակարգերով արտերկրներից մուտք եղած և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված փոխանցումներ արտահայտված ԱՄՆ դոլարով |
ամսական/տարեկան |
|
հայերեն/անգլերեն |
|
17 |
ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք եղած և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից դեպի արտերկիր կատարված փոխանցումների գումարը և քանակը ըստ մարզերի և Երևան քաղաքի (այդ թվում՝ արագ դրամական համակարգերով) |
ամսական/տարեկան |
|
հայերեն/անգլերեն |
»։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ